Բավ է պառակտվել
27-09-2016 13:29

ԱԺ-ն ընդունեց ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը

Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նիստը: Քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ. այն ընդունվեց 2 դեմ, 77 կողմ և 9 ձեռնպահ ձայներով:

Մինչ քվեարկությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ երեկ ինքը և այլ պատգամավորներ մի քանի դիտողություններով ու առաջարկներով հանդես եկան և հարցրեց, թե դրանք ընդունվելու են, թե ոչ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ սա դեռ առաջին ընթերցումն է, դրան կանդրադառնան երկրորդ ընթերցմամբ։

Նախագծով առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել Քաղաքաշինության նախարարությունը: