Բավ է պառակտվել
11-04-2014 11:39

Ղրիմի խորհրդարանը ընդունել է հանրապետության նոր սահմանադրությունը

Ըստ փաստաթղթի, Ղրիմը հանդիսանում է "ՌԴ-ի կազմում ընդգրկված ժողովրդավարական, իրավական պետություն": Հանրապետության Պետխորհրդի պատգամավորները միաձայն ընդունել են տարածաշրջանի նոր սահմանադրությունը, հայտնում է մամուլը Ղրիմի խորհրդարանի նիստերի դահլիճից: Սահմանադրության նախածին կողմ է քվեարկել 88 պատգամավոր: "Հանրապետության տարածքը միասնական և անբաժան է և կազմում է Ռուսաստանի Դաշնության անքակտելի մասը", - նշվում է Սահմանադրության մեջ:
Քվեարկությունից հետո պատգամավորները ոտքի կանգնեցին և ծափահարություններով ողջունեցին Ղրիմի սահմանադրության ընդունումը: Դահլիճում հնչեցին ՌԴ-ի հիմնը և Ղրիմի հանրապետության հիմնը:
Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը նշել է, որ նոր սահմանադրությունը մեծ հնարավորություններ է ընձեռում Ղրիմի պետականությանը:
"Այս հանդիսավոր ակտը եզրափակում է սույն թվականի փետրվարի 27-ին մեր կողմից սկիզբ դրած քաղաքական պատմության նոր շրջանը: Այդ օրվանից անցել է 43 օր, սակայն այդ կարճ ժամկետում մենք ճանապարհ ենք անցել Ուկրաինայի կազմում իրավազուրկ ինքնավարությունից մինչև ՌԴ-ի սուբյեկտ՝ հավասար հավասարին", - շեշտել է Կոնստանտինովը:
Նախաահը նշել է, որի Ղրիմի վերադարձը Ռուսաստանին 60 առաջ սկիզբ առած պատմության իրավաչափ ավարտն է, երբ թերակղզին իրավազուրկ կերպով փոխանցվել էր Ուկրաինայի Սովետական հանրապետությանը: