Բավ է պառակտվել
15-04-2015 13:20

Կորսիկայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ընդունել

Կորսիկայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչել որպես ցեղասպանություն։ «Կորսիկայի ժողովուրդը, պաշտոնատար անձինք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման և ճանաչման գործում»,- նշված է բանաձևում: Բանաձևի տեքստը փոխանցվելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որպեսզի այն ուղարկվի Թուրքիայի կառավարությանը։ Բանաձևի նախագիծը ներկայացվել է տարածքային խորհրդական Ժան Բյանկուչիի կողմից: