Բավ է պառակտվել
17-12-2014 10:34

ԱԺ-ը ընդունեց բռնությունները դատապարտող հայտարարությունը

Հայաստանի Ազգային ժողովն իր արտահերթ նիստում ընդունեց Արամ Մանուկյանի և ազատամարտիկների դեմ կատարված բռնությունները դատապարտող ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հայտարարությունը:

Հայտարարությանը կողմ է քվեարկել 71, դեմ՝ մեկ պատգամավոր: Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել: