Բավ է պառակտվել
01-12-2014 15:29

Ձեր կարծիքով մենք անում ենք այն, ինչ ուզո՞ւմ ենք.Գ Սահակյան

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, թե ՀՀ խորհրդարանը օրինագծերի դակիչ չէ: Նա դժգոհություն է հայտնել, որ խորհրդարանում հրատապ կարգով մի շարք օրինագծեր են ներկայացվում, որոնք պատգամավորները չեն հասցրել ուսումնասիրել: Իսկ կառավարությունն էլ իր հերթին չի հոգում, որպեսզի այդ օրինագծերը պատշաճ կերպով ներկայացնի:
«Մենք դատապարտում ենք ձեր դիրքորոշումը՝ հապշտապ դակել օրինագծերը, պլան կատարելով: Մենք դրան չենք մասնակցի», - հայտարարել է Զուրաբյանը: Ի պատասխան՝ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հակադարձել է, որ իշխող ՀՀԿ-ն բնավ էլ չի փորձում չարաշահել իր մեծամասնությունը, ինչի մասին որ ակնարկում է Զուրաբյանը: «Ձեր կարծիքով, ստացվում է, Դուք ասում եք, ինչ ուզում եք, իսկ մենք անում ենք այն, ինչ ցանկանում ենք... Դե ինչ, թող այդպես լինի, եթե Ձեզ այդպես է հարմար», - ասել է Սահակյանը: