04-06-2015 13:51

Հունիսի 10-ին Պուտինը կհանդիպի Հռոմի պապի հետ

Հունիսի 10-ին Վատիկանում Հռոմի պապը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է Վատիկանի խոսնակ Ֆեդեիկո Լոմբարդին: Հանդիպումը տեղի կունենա Պուտինի՝ Իտալիա այցի շրջանակներում, որտեղ նախագահը Միլանում մասնակցելու է հունիսի 10-ին կայանալիք Ռուսատանի օրվա հետ կապված միջոցառումներին: Հիշեցնենք, որ Հռոմի պապի և Պուտինի նախկին հանդիպումը եղել է 2013թ-ի նոյեմբերի 25-ին: