04-06-2016 12:15

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Ըստ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված օրակարգի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկվի Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն:

Հունիսի 16-ին Լորդերի պալատի անդամ, Բարոնուհի Քերոլայն Քոքսը բանավոր կներկայացնի «Հայերի, հույների և ասորիների 1915թ. կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու» հարցը: