Բավ է պառակտվել
02-05-2015 10:47

Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը

Մայիսի 5-ին Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Լյուքսեմբուրգի քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը ներկայացրել է Օսմանյան Թուրքիայում XX դարի սկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ բանաձևը: Կուսակցությունը ձգտում է, որ Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը հետևի Ֆրանսիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի օրինակին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: