Բավ է պառակտվել
18-03-2015 08:29

Եվրանեսթի ԽՎ-ն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևը

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևը: Բանաձևն ընդունվեց 33 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, որին հաջորդեցին ծափահարությունները: 
Եվրանեսթի ԽՎ-ն ընդունեց նաև «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձևը՝ 38 կողմ, 9 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ, որը նույնպես ծափերով ուղեկցվեց: Մյուս բոլոր 6 զեկույցները ևս ընդունվեցին: