16-10-2017 16:45

ԵԱՀԿ ՄԽ-ն հնչեցրել է ՀՀ և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքները

Հայտնի են դարձել այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունների արդյունքները:
Երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս ներկա են գտնվել ԵԱՀԿ ՄԽ միջնորդներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) նախաձեռնած այս հանդիպմանը:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում.
Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել՝ բանակցային գործընթացի ինտենսիվացման համար, և հավելյալ քայլեր անել շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
Համանախագահները գոհունակություն են հայտնել տևական դադարից հետո տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ: Նրանք հաստատել են ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման միջնորդների դերում կողմերի հետ աշխատելու պատրաստակամությունը:
Իբրև հաջորդ քայլ համանախագահները պատրաստվում են մոտ ապագայում աշխատանքային հանդիպումներ կազմակերպել երկու երկրների ԱԳՆ-ների ղեկավարների միջև: