07-02-2015 09:44

Մոսկվայում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

«Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ», նման տեղեկատվություն է հատնում «Ժամանակ»-ը: Հանդիպումը կայացել է Սամվել Սարգսյանին պատկանող Մոսկվայի «Արարատ Փարկ Հայաթ» հյուրանոցում: Ըստ աղբյուրի՝ ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանը և Հովիկ Աբրահամյանը չեն ցանկանում հանդիպել Հայաստանում կամ իրենց հանդիպումները պլանավորում են Հայաստանից դուրս՝ աչքի չընկնելու համար: