Բավ է պառակտվել
09-09-2016 10:36

Հովիկ Աբրահամյանը հավանաբար կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը - պատգամավոր

Կարենը Կարապետյանը ՀՀԿ ԳՄ նիստում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվեց որպես վարչապետի թեկնածու: Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, Մարգարիտ Եսայանի խոսքով, կուսակցությունը շնորհակալություն հայտնեց նրան աշխատանքի համար.

«Ամենայն հավանականությամբ խորհրդարանական առաջիկա ընտրություններում նա կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը»,- ասաց Մարգարիտ Եսայանը:

Անդրադառնալով նախարարների փոփոխությանը՝ պատգամավորը նշեց, որ դրանք անպայման լինելու են, սակայն անուններ դեռևս չկան: