18-11-2014 14:11

Վարչապետն առաջարկում է 3 հոգանոց խմբերով քննարկել 12 կետերը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին անդրադարձել եռյակի 12 կետերին։ «Քառյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել է կամ իրականացրել: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների: Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվության ծառայությունը: