Բավ է պառակտվել
05-05-2014 13:39

Հ.Աբրահամյանը մտածող, փնտրող ու լավին ձգտող անձնավորություն է. Վ. Բոստանջյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշել է, որ ՀՀ կառավարության դրական աշխատանքի վերաբերյալ չի շտապում խոսքեր ասել.

«Մարդկանց ցանկությունն է, որ գործադիր իշխանությունն աշխատի արդյունավետ, սակայն ես չեմ շտապում սրա վերաբերյալ խիստ դրական խոսքեր ասել։ Ժամանակ է անհրաժեշտ, որ հասկանանք, թե այս կառավարությունն ի զորո՞ւ է ինչ-որ բան անելու, թե ոչ։ Հասկանալի է, որ մեր կառավարման համակարգը կամ դրա տակ գտվող բուրգը բաղկացած է մեկ էլեմենտից՝ գագաթից և ըստ էության, քանի որ բուրգ գոյություն չունի և կառավարման համակարգը մեկ կետից է, այդ կետի պարագայում մեր հնարավորություններն ընդհանրապես որոշված չեն։ Հիմա չպետք է փոփոխությամբ ենթադրել, թե միանգամից գնալու ենք դրական արդյունքի. եթե նրանց տրված չէ որոշում կայացելու լիազորություն, ինչպե՞ս կարող են փոփոխություն լինել»,-նշեց նա։

Այն դիտարկմանը, թե այս կառավարությունը օլիգարխիայի հաստատում էր, Վարդան Բոստանջյանը նշեց, թե ցանկացած գործառույթ իրականացնելու համար հարկավոր են ֆինանսական միջոցներ։ «Իսկ օլիգարխները նրանք են, որոնք միջոցներ ունեն։ Մեր հասարակությունը օլիգարխիան բացասական է հասկանում, բայց ամեն դեպքում աշխարհի կառուցման առումով, այն մարդկանց, որոնց մոտ կուտակված է օրինական, թե անօրինական գումարներ, որպեսզի ծրագրեր իրականացնեն, պետությունը կարող է նմաններին կանոնակարգել»,-հավելեց Բոստանջյանը։

Ըստ Վարդան Բոստանջյանի, նախորդ վեց տարիների ընթացքում էլ դեռևս խոստումներ և սպասելիքները նույն խոսակցությունների տիրույթում են եղել, մինչդեռ հաջողություններ չեն տեսել։

«Եվ եթե լինեն նման հրահանգներ կամ հանձնարարություններ, բնական է, որ կուրախանանք, բայց հավատը, վստահությունը տևական պրոցեսներ են»,-ասաց նա ու հավելեց, որ Հովիկ Աբրահամյանը մտածող, ինչ-որ բան փնտրող, լավին հասել ձգտող անձնավորություն է, եթե նա կտրուկ փոփոխություններ չանի՝ լավ մոտեցումներ կցուցաբերի։

Ինչ վերաբերվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահվածքին, թե իշխանությանը մեկ մոտ են, մեկ հեռու, Բոստանջյանը նշեց, որ չի կարող պատասխանել. «Խնդիրը նրանում է, որ ԲՀԿ-ի հետ բավականաչափ հպանցիկ են իմ առնչությունները։ Դա գրեթե երկու տարի է, դրանով է պայմանավորված, որ ես ձեր հարցերին չեմ ուզում պատասխանել»։