Բավ է պառակտվել
30-10-2015 11:12

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Տաջիկստանի վարչապետի հետ

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 30-ին Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ, տեղեկացնում է կառավարության կայքը: 
Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական, հումանիտար և այլ ոլորտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացումը:
Առևտրատնտեսական կապերի զարգացման առումով կողմերն անհրաժեշտ են համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի նաև առևտրաշրջանառության ծավալների աճին: 
Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները կարևոր են համարել ընդլայնել ու խորացնել փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: