08-10-2015 09:11

Քաղաքականության մեջ երբեք չեմ ասում երբեք, ամեն ինչ հնարավոր է.ՀՀ վարչապետ

«Ես որևէ սպառնալիք չեմ տեսնում որևէ քաղաքական ուժի կամ անհատի մասնակցությամբ ապագա ընտրություններում: Դա շատ նորմալ եմ համարում», -Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հայտը սպառնալիք չէ՞ ՀՀ իշխանությունների համար: Աբրահամյանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ անհատ իրավունք ունի մասնակցել համապետական ընտրություններին, իսկ ընտրությունը կատարում է ժողովուրդը: «Դա մեզ զգոնության կբերի, կփորձենք մեր ուժերը կենտրոնացնել ու գնալ առաջ», -հավելել է նա:  Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին, վարչապետն ասաց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է. «Քաղաքականության մեջ երբեք չեմ ասում երբեք, ամեն ինչ հնարավոր է»: Նա միևնույն ժամանակ հրաժարվեց մեկնաբանել ՀՀ 2-րդ նախագահի հատարարությունը, որով քննադատում էր երկրում Սահամանդրական բարեփոխումների գործընթացը: Վարչապետն ասաց, որ իրենք շատ հարգում են նախկին նախագահներին: