Բավ է պառակտվել
11-11-2015 10:30

Սահմանադրական բարեփոխումները մշակվել են անձամբ նաագահի կողմից.Վարչապետ

Սահմանադրական բարեփոխումները մշակվել են անձամբ նախագահ՝ Սերժ Սարգսյանի, կողմից, որպեսզի ունենաք ավելի դեմոկրատական, ազատ, սակայն, միառժամանակ, ավելի պատրաստված հասարակություն և ավելի արդյունավետ պետական համակարգ: Այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխություններ: Այդ մասին նախօրեին հայտարարել է վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանը, երիտասարդության Միջազգային օրվա նվիրված միջոցառման ժամանակ: 
«Խորհրդարանական կառավարման ձևը կարագացնի դեմոկրատացման գործընթացները: Դա այն համակարգն է, որտեղ մրցակցում են ոչ թե անձինք, այլ կուսակցությունները, գաղափարերը, սկզբունքները:  Միայն, այդ կերպ մենք կարող ենք դառնալ մրցունակ աշխարհի համար: Ոմանք պնդում են, որ խորհրդարանական կառավարման ձևը ի սկզբանե վատը չէ, սակայն, մեր կուսակցությունները, մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ այդ քայլին», -Վարչապետը պատասխանը  հստակ է. «Իսկ ե՞րբ ենք պատրաստ լինելու»: Կառավարոթյան ղեկավարի համոզմամբ՝ եթե այսօր չձեռնարկենք քայլեր, ապա վաղն, առավել ևս, պատրաստ չենք լինի:  «Պետք է դիմակայել մարտահրավերներին, անհրաժեշտ է հաղթահարել խոչընդոտները, հարցերին պետք տրվեն պատասխաներ: Այլ ոչ թե հորինել արդարացումներ, որ դեռ պատրաստ չենք: Այսպիսի տեմպերով մենք ոչնչին երբեք պատրաստ չենք լինի »- նշեց նա: