10-04-2015 15:42

Կուբայի և ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի համար վտանգ չեն պարունկում. քաղաքագետ

ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները բարելավելով`  Հավանան առաջն հերթին ցանկանում է բարելավել երկրում տիրող տնտեսական վիճակը, սակայն Կուբան անկախ քաղաքականություն է վարում, և Վաշինգտոնի և Հավանայի միջև կապերի բարելավումը որևէ կերպ բացասաբար չի անդրադառնա Ռուսասատանի համար, ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությւնների պետական ինստիտուտի պրոֆեսոր, Միջազգային գործերով ՌԴ խարհրդի փորձագետ Եվգենի Աստախովը: "Կուբայի և ԱՄՆ-ի հարաբերությունները մեր երկրի համար բացասաբար չեն անդրադառնա: Հակառակը` նրանց մեևձեցումը կհզորացնի մեր դիրքերը և կուբայացիների հետ աշխատանքների հնարավորությունները: Սակայն այդ ամենին հարկավոր է ուշադիր հետևել, քանի որ Մայամիում հզոր կուբայական համայնք կա, որը հետաքրքրված է Կուբայում ռեժիմի փոփոխությամբ", - ասաց Աստախովը: ԱՄՆ-ը և Կուբան 2014 թվականի դեկտեմբերին հայտարարել են հարաբերությունների բարելավման մասին, սակայն Կուբայի նկատմամբ սահմնված ամերիկյան էմբարգոն դեռ ուժի մեջ է: Ուրբաթ և շաբաթ օրերին Պանամայի մայրաքաղաքում Ամերիկաների վեհաժողովը կանցնի, որին առաջին անգամ հրավիրվել են նաև Կուբայի ներկայացուցիչները: Նախատեսվում է, որ վեհաժողովի շրջանակներում կկայանա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հանդիպումը: Նախօրեին պտությունների ղեկավարների միջև հրցազրույց է կայացել, որի տևողության և թեմաների մասին չի հաղորդվում: Բացի այդ նախօրեին ԱՄՆ-ի և Կուբայի աԳՆ ղեկավարների` Ջոն Քերիի և Բրունա Ռոդրիգեսի հանդիպումը կայացավ: Նրանք պայմանավորվեցին շարունակել տարաձայնություները լուծելուն ուղղված աշխատանքը: Աստախովի խոսքով` ԱՄՆ-ի հետ հարաբերություների բարելվամամբ կուվայացիները առաջին հերթին ցանկանում են բարելավել իրենց տնտեսական վիճակը: Նա երկու երկրների միջև հարաբերությունները համեմատեց ԱՄն-ի և րանի միջև միջուկային ծրագրի հարցում ստեղծված հարաբերություների հետ: "Կուբան դրական է վերաբերվում ԱՄՆ-ի հետ հարավշբերությունների վերականգմանը: Ինչպես Իրանն է այսօր վերաբերվում ԱՄՆ-ին. հիանալի հասկանալով Վաշինգտոնի նպատակները, սակայն միևնույն է նրանց հարկավոր է, որպեսզի պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն: ԱՄՆ-ը չի կարող գնել Կուբան: Այդ ամենևին այլ դեպք է: Նրանք կարող են չեղյալ հայտարարել պատժամիջողները, շրջափակումը, հզորացնել տնտեսական փոխգործակցությունը: Դա լավ է բոլորի համար: Կուբացիները չափազանց խելացի մարդիկ են, նրանք ռազմավարներ են և հիանալի բանակցողներ, որևէ երկու կրակի միջև ընկնել չեն կարող, որովհետև դրանք ընդհանրապես գոյություն չունեն: Գոյություն ունի Կուբան և իր շահերը` քաղաքական ր ռազմավարական: Իսկ դրանք կարող են լինել և Ռուսաստանում, և ԱՄՆ-ում: Հավանան այժմ իր քաղաքականությունը ունի, րի տնտեսությունը և իր շահերը ", - ասաց նա: