Բավ է պառակտվել
27-02-2016 13:40

Իրան-Հայաստան հարաբերությունները. իրականության և հույսի արանքում

«Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցումը և նրա աստիճանական մուտքը համաշխարհային տնտեսություն՝ նոր հնարավորություններ է բացում Հայաստանի առջև»,-gisher.news- հետ զրույցում վստահություն հայտնեց քաղաքագետ Արա Պապյանի հետ:  Վերջին շրջանում հատկապես ավելի ու ավելի հաճախ է խոսվում Հայաստանի վրայով Պարսից ծոցից դեպի Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման՝ մասնավորապես Սյունիքի վրայով երկաթգծի կառուցման մասին: «Չնայած տարբեր պաշտոնյաների բազմաթիվ հավաստիացումներին ես նշյալ երկաթգծի կառուցումը կոչել եմ «հեքիաթ մեծահասկաների համար»  և մնում եմ իմ տեսկետին: Չկա մի երկիր, ներառյալ Չինաստանը, որ այդ ծրագրի մեջ կներդնի 3.2 մլրդ. դոլար»,-ասաց փոձագտն ավելացնոլով, որ խնդիրը միայն ծրագրի գերթանկ լիները, իրավական տարաբնույթ մութ կողմերի առկայությունը և բազմաթիվ գրեթե անհաղթահարելի տեխնիկական դժվարությունները չեն: Նշենք, որ Իրանի տարածքում արդեն ավարտին է մոտենում Զազվին-Ռեշտ-Աստարա 375 կմ-անոց երկաթուղու կառուցումը, որը Իրանի երկաթգծային համակարգը Ադրբեջանի վրայով կապելու է Ռուսաաստանի երկաթուղային ցանցի և Սև ծովի նավահանգստների հետ:  «Ակնհայտ է դառնում, որ Սյունիքի վրայով երկաթգծի կառուցումը, մինչևիսկ եթե ֆինանսավորող գտնվի, անիմաստ է: Իրան-Ադրբեջան-Ռուսաստան և Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղիների առկայության դեպում՝ տարեկան մինչև 20 մլն. տոննա բեռ թողունակությամբ, Իրան-Հայաստան-Վրաստան ուղու համար պարզապես բեռ չի մնա: Բացի այդ, Սյունիքի վրայով երկաթգծի կառուցման համար պահաջվելու է առնվազն յոթը տարի: Պարզ է, որ որևէ մեկը, այդ թվում նաև Հայաստանը, այդքան սպասել չի կարող»,-նշենց Արա Պապյանն ու հարց առաջադրում. «Բա ի՞նչ անենք: Մենք ունենք ելք այդ վիճակից, որը ելք է ոչ թե այն պատճառով, որ լավ լուծումն է, այլ որովհետև ուրիշ ճար չկա: Հայաստանը մինչև Ղազվին-Ռաշտ-Աստարա հատվածի գործարկումը պիտի գործարկի Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթգիծը: Դրա համար պիտի ուղղակի դիմի Նախիջևանի ղեկավարությունը, ինչպես նաև Ադրբեջանին, Իրանին, Ռուսաստանին, Վրաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին և Եվրոմիությանը՝ Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթգիծը գործարկելու առաջարկով»:  Քաղաքագետի խոսքով՝ առաջարկը պիտի հստակ կետ պարունակի՝ մերժման դեպքում ՀՀ-ին  առաջնորդվելով տարածաշրջանային համագործակցության և սեփական կենսաապահվման անհրաժեշտությամբ: «Ներկայումս բացառիկ նպաստավոր աշխարհաքաղաքական վիճակ է ստեղծվել Հայաստանի համար: Թուրք-ռուսական երբեմնի եղբայրական հարաբերությունները ներկայումս գրեթե պատերազմական են, այսինքն Ռուսաստնը թույլ չի տա Թուրքիայի միջամտությունը նախիջևանյան գործերին: Սա երկար չի տևելու»-ասաց մասնագետն ու ավելացրեց. «Հայաստանի գոյության, էլ չեմ ասում զարգացման, բոլոր ռեսուրսները սպառված են: Եթե մենք արմատական քայրեր չենք անելու, ուրեմն երկրի վիճակի արմատական բարելավում էլ չենք ունենալու»:

Տաթև Առաքելյան