Բավ է պառակտվել
30-06-2016 13:39

Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը տեղի կունենա փուլ առ փուլ. Մեդվեդև

Թուրքիայի նկատմամբ սահմանափակող միջոցների վերացումը տեղի կունենա փուլ առ փուլ, ոչ թե ի վնաս ռուսաստանցի արտադրողին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության հունիսի 30-ի նիստին:

«Անհրաժեշտ է մի կողմից չեղյալ համարել սահմանափակումները հաշվի առնելով ընդհանուր քաղաքական ֆոնի բարելավումը, բայց իհարկե ոչ ի վնաս ռուս արտադրողներին և այն գործընկերներին, որոնք արդեն զբաղեցրել են ռուսաստանյան շուկայի ազատված նիշաները», — ասել է Մեդվեդևը:

Նա պարզաբանել է, որ սահմանափակումները հանելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստությունը տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ: Պատժամիջոցների վերացման համար անհրաժեշտ կլինի շտկել նախագահական համապատասխան հրամանագիրը և կառավարության որոշումը, հայտնել է Մեդվեդևը: