17-02-2014 13:00

"Օսկանյանը բացարձակ բլեֆ է անում". քաղաքագետ


ՙԵթե Օսկանայանը լիներ Արտաքին գործերի նախարարը, լրիվ հակառակ բաներ ասելու՚,-ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, news.gisher.ru-ի խնդրանքով, անրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի վերջերս արված հայտատրությանը, ըստ որի Մաքսային Միության անդամակցության որոշումը հետընթաց էր: Քաղաքագետի համոզմամաբ, իշխանական աթոռին նստած ժամանակ ուրիշ բան են խոսում ու անում, իսկ երբ իջնում են աթոռից կածիքներն ու սկզբունքները փոխվում են: Զրուցակիցս օրինակ բերեց մինչ նախորդ տարվա, աղմկահարույց, սեպտեմբերի երեքից առաջ բոլոր նախարարների կարծիքներն ու հայտարարությունները և արդեն սեպտեմբերի երեքից հետո դրաց տեքստերը: ՙՕսկանայանը բացարձակ բլեֆ է անում, դա քաղաքական մանիպուլիացիա է: Նա լավ գիտի, որ ՀՀ անվտանգությունը ուղիուղ համեմատական է ռուսական զենքի մատակարարումից: Եթե Օսկանյանը գտնում է, որ այդպես չէ, նշանակում է ՙՄայդան՚ է ուզում՚,-կարծում է Լ. Շիրինյանն ու հավելում, որ իշխանությունները նման քայլի են գնում երկրի կենսական շահերից ելնելով և ՀՀ նախագահը բացարձակ ճիշտ քայլ է արել: Այն հարցին թե իինչո՞ւ որոշումն այդ օրը կայացվեց, քաղաքագետն ասաց. ՙԵնթադրում եմ, որ ռուսները կտրուկ են դրել հարցը, պահի տակ, եթե ոչ՝ երկիրը կունենար շատ մեծ վնասներ: Ռուսաստանի կեցվածքը փոխվել է, և մենք ճիշտ հասկացանք թե ինչպես պետք է վարվել, այլապես Վրաստանի նման կշեղվեինք ու ՙՕգոստոսի ութը՚ կկրկնվեր մեզ հետ, ի՞նչ է Օսկանյանը դա չի հասկանում՚: Քաղաքագետը խորհուրդ է տալիս չմոռանալ, որ մենք առաջնահերթ պետք է հաշվի առնենք Ղարաբաղի անվտանգությունը, ինչն առանց Ռուսական օգնության գրեթե անհնար է: