31-10-2014 12:12

ՀՀ-ին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և իշխանափոխություն.ՕԵԿ

«Օրինաց երկիր» կուսակցությունը համարում է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, եւ ինչու ոչ, իշխանափոխություն: Այս մասին, այսօր  մամուլի ասուլիսում նշել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Անդրադառնալով եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») հետ հնարավոր համագործակցության հարցին, նա նշել է, որ համագործակցությունը պետք է զարգանա սկզբունքների ու գաղափարների շուրջ: «Մենք համագործակցում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ: Մենք նաեւ համարում ենք, որ մեր երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ պետք է են համակարգային փոփոխություններ, եւ ինչու ոչ, իշխանափոխություն, այսինքն այստեղ մեր տեսակետները համընկնում են»,-ընդգծել է Մարգարյանը: