Բավ է պառակտվել
14-11-2014 12:33

ՕԵԿ-ը դեռեւս Եռյակին միանալու մտադրություն չունի

«Օրինաց երկիր»-ը դեռեւս չի պատրաստվում միանալ ոչ իշխանական ուժերի Եռյակին: Այս մասին, այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Վերջինիս խոսքով՝ Եռյակը (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») միասին որոշակի ճանապարհ են անցել եւ համագործակցության ուղիներ մշակել: ՕԵԿ-ը դեռեւս չի պատրաստվում միանալ այդ դաշինքին, բայց եռյակի խմբակցությունների հետ համագործակցությունը շարունակվում է եւ շարունակվելու է տարբեր հարցերում, հավելել է Շահգելդյանը: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրում է իր ռազմավարությունը: մենք ունենք մեր ռազմավարությունը, մոր մոտեցումները, եւ մենք կարող ենք համագործակցել այլ ուժերի հետ: Նրանք աշխատում են իրենց մոտեցումներով, մենք՝ մեր»,-հայտարարել է Շահգելդյանը: