21-01-2014 18:25

՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցությունը կսատարի՞ Քոչարյանին

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անրադառնում են ոչ միայն ընդդիմադիր թևի ներկայացուցիչներն այլև իշխանական:ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ամենառաջնային խնդիրը այս համակարգի նկատմամբ վստահությունն է:«Մենք այսօր աշխատում ենք կուտակային հիմնադրամի գործունեությունն առավել վստահելի դարձնելու նախագծի վրա»,-նշեց Մհեր Շահգելդյանը՝ ավելացնելով, թե մարդկանց շրջանում կա վստահության դեֆիցիտ կուտակային հիմնադրամների գործունեության վերաբերյալ:  Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ հանրահավաքին, Մհեր Շահգելդյանն ասաց, թե հավատում է օրենքի դեմ բողոքող երիտասարդ ակտիվիստների անկեղծ պոռթկումներին:«Գաղտնիք չէ, որ օրենքը մեծ դժգոհություններ է առաջացրել մարդկանց շրջանում, և պետք է անել ամեն բան՝ վերականգնելու վստահության դեֆիցիտը: Բոլորն էլ ուզում են ապահով ծերություն ունենալ, սակայն մարդիկ չգիտեն՝ ինչ կարող է լինել իրենց կուտակած գումարների հետ, ասենք, 25 տարի հետո:Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջի հարցազրույցներին Շահգելդյանը նշեց, որ այդ քայլը դիտարկում է, որպես քաղաքականություն վերադառնալու հայտ:« Լուծման կարիք ունեցող խնդիրներ կան, դրանք եղել են նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախագահական ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, և ՕԵԿ-ը Քոչարյանին սատարել-չստարելու մասին որոշում կայացնելու և դիրքորոշում արտահայտելու բավական ժամանակ ունի:  Պատասխանելով երկրում առկա արտագաղթի թեմային վերաբերող հարցին, և մասնավորապես նրան, թե ինչ քայլեր են պետք ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, թե այդ խնդիրը կարգավորելու համար նախ և առաջ պետք է երկրում աշխատատեղեր ստեղծել: