27-02-2015 12:21

Մենք չարախնդող քաղաքական ուժերից չենք.ՕԵԿ

ԱԺ հերթական ճեպազրույցի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը լրագրողները հարցրին, թե հաստատում է մամուլի այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ն լքած պատգամավորներին ՕԵԿ-ը համոզում է իր շարքեր մտնել:
«Մենք մեր շարքերը համալրելու խնդիր չունենք, դա ապատեղեկատվություն է, մեղմ ասած, իրականում ծիծաղելի սուտ»,- ասաց նա, սակայն հավելեց, իրենք տարբեր անհատների, քաղաքական գործիչների հետ հանդիպումներ ինչպես առաջ, այնպես էլ վերջերս ունեցել են՝ այդ թվում նաև ԲՀԿ-ական:
«Ես դա չեմ ժխտում, միշտ էլ հանդիպել, քննարկել ենք, դա չեմ ժխտում: Իսկ ինչ վերաբերվում է համոզում ենք, սուտ է: Մենք չարախնդող քաղաքական ուժերից չենք, մեր տեսակը այդպես չէ, մեր ապրած կյանքը դա ցույց է տվել»,- ասաց նա: