Բավ է պառակտվել
05-02-2016 12:04

ՕԵԿ-ը Հայաստանի օմբուդսմենի պաշտոնում տեսնում է Զարուհի Փոստանջյանին

Օմբուդսմենի նշանակման հարցով խորհրդարանական քվեարկության ժամանակ ՕԵԿ-ը կպաշտպանի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։ Այս մասին փետրվարի 5-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։ Նրա խոսքով՝ Փոստանջյանը երկար ժամանակ ջանքեր է գործադրել մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ուստի կոմպետենտ է եւ հանրության մեջ ճանաչված։ «Բացի այդ, այդ պաշտոնում, որի համար մարդասիրություն եւ օգնելու պատրաստակամություն է անհրաժեշտ, ավելի լավ է նայվում կին թեկնածուն»,- ասել է Շահգելդյանի կուսակից Հովհաննես Մարգարյանը։