Բավ է պառակտվել
05-03-2015 08:29

Պուտինը կրկին կհաղթի ՌԴ նախագահական ընտրություններին. հարցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհաղթեր նախագահական ընտրությունների առաջին փուլում, եթե դրանք կայանային գալիք կիրակի, հայտնում է «Լեվադա կենտրոնը» անցկացրաց հարցման արդյունքների համաձայն: Հարցման արդյունքների համաայն Պուտինի օգտին պատրաստ է քվեարկել ընդհանուր առմամբ ՌԴ քաղաքացիների 59 տոկոսը և այն քաղաքացիների 80 տոկոսը, ովքեր արդեն իսկ կաատարել են իրենց ընտրությունը: ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի օգտին իրենց ձայները պատրաստ է տալ քաղաքացիների 7 տոկոսը, իսկ հարցման մասնակիցները 4 տոկոսը կընտրեին լիբերալ-դեմոկրատ Վլադիմիր Ժիրինովսկուն: Իրենց ընտրությունը կատարած քաղաքացիների 1 տոկոսը պատրաստ է ընտրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին: Երեք տարի անց Պուտինին ՌԴ նախագահ ընտրելու օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 57 տոկոսը: Յուրաքանչյուր չորրորդ մասնակիցը տվյալ պաշտոնում ցանկանում է տեսնել մեկ ուրիշին: Հարցմանը դժվարացել է պատասխանել քաղաքացիների 19 տոկոսը: Հարցմանը մասնակցել է ՌԴ 46 տարածաշրջանի 134 բնակավայրի 1,6 հազարբնակիչը: Այն անցկացվել է փետրվարի 20-23-ը: Ավելի վաղ «Լեվադա կենտրոն»-ի կողմից հրապարակվել է մեկ այլ հարցում, համաձայն որի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության օգտին հանդես է եկել քաղաքացիների 86 տոկոսը: