Բավ է պառակտվել
16-01-2017 11:04

Ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակը

Հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ- գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:

Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի.

1.Նիկոլ Փաշինյան
2. Սասուն Միքայելյան
3. Արայիկ Հարությունյան
4. Ալեն Սիմոնյան
5. Սուրեն Պապիկյան
6. Լենա Նազարյան
7. Արարատ Միրզոյան
8. Ռոմանոս Պետրոսյան
9. Նարեկ Բաբայան
10. Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձեւավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով: