Բավ է պառակտվել
03-12-2015 18:31

Ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում Սահմանադրության հանրաքվեի օրը

«Նոր Հայաստան» ազգային փրկություն ընդդիմադիր ճակատը մտադիր է հանրահավաք անցկացնել դեկտեմբերի 6-ին` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը` հայտարարել է շարժման առաջատարներից Ժիրայր Սեֆիլյանը,  Ազատության հրապարակում իր հերթական ելույթի ժամանակ: «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքների շարքը սահմանադրական հանրաքվեի դեմ մեկնարկել էր դեկտեմբերի 1-ի երեկոյան: Ցուցարարները Ազատության հրապարակում անժամկետ նստացույց են հայտարարել: «Դեկտեմբերի 6-ին հանրահավաքը կկայանա: Այդ օրը, ցուցարարները վերահսկելու են ընտրությունների ընթացքը », - ասել է Ժիրայր Սեֆիլյանը, կոչ անելով Հայաստանի մարզերի բնակիչներին միանալ բողոքի ակցիային: «Մենք շատ ենք խոսել իշխանափոխության մասին և այն փաստը, որ մենք այժմ հավաքվում ենք, արդեն փոքրիկ հաղթանակ է: Ամեն ինչ գնում է հեղափոխության ...», - ասել է նա: Իր հերթին, ընդդիմության հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պատգամավոր Արամ Մանուկյանը մեղադրել է իշխանություններին արտագաղթի և քաղաքացիների աղքատության մեջ: «Մեր հանդիպման նպատակը ռեժիմի հերթական ավանտյուրան կանխարգելելն է», - ասել է Մանուկյանը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ ընդդիմադիր շարժումը հաղթանակի ճանապարհին է: «Մենք հաղթում ենք, և 20 տարվա ընթացքում առաջին անգամ մենք կունենանք ժողովրդին հաշվետու իշխանություն», - կարծում է նա: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որն առաջարկում է Հայաստանին անցում կատարել դեպի խորհրդարանական կառավարման ձև տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: