10-04-2015 12:14

Իշխանափոխություն անհարժեշտ է, բայց պետք է իրականացնեին այլ օր.Ժառանգություն

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Ժիրայի Սեֆիլյանի և Հիմնադիր խորհրդարանի մյուս անդամների ձերբակալմանն ու կալանավորմանը, տեսակետ հայտնեց, թե իշխանությունների կատարած քայլն ամբողջացրեց այն թեման, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին զուգահեռ, ունենք նաև այլ թեմա, դա իշխանափոխության հարցն է:  «Չեմ կարծում, որ Հիմնադիր խորհրդարանը պատրաստվում էր հակաօրինական իշխանափոխություն իրականացնել և որ փաստերը բավարար էին, որպեսզի կատարվեին ձերբակալություններ»,-ասաց նա հավելեց, որ եթե փաստաբանական հիմք կապահովվեր, այդ դեպքում գուցե, բայց առայժմ չկա փաստ: Հակոբյանն անձամբ է ուսումնասիրել մինչ այս հնչեցված բոլոր հայտարարությունները և չի տեսել վտանգ, որ կարող է իշխանափոխություն իրականացվի, չնայած նաև հասկանում է ապրիլի 24-ին Հայաստան են գալու մի շարք պետությունների ղեկավարներ և անհրաժեշտ էր ապահովել պետության անվտանգության հարցեր, սակայն իրականցվածը համարժեք չէր: Ռուբեն Հակոբյանի համար անհասկանալի է մնացել, թե ինչու էր ՀԽ-ն համառորեն փորձում էր այդ օրը սկսել գործողություններ, երբ հասկանալի էր, որ խորհրդանիշը ցեղասպանության հարցն էր: «Իսկապես իշխանափոխություն անհարժեշտ է, բայց պետք է իրականացնեին այլ օր»,-ասաց նա: «Այս առումով, ցավոք, ՀԽ-ն և իշխանությունն իրենց կեցվածքով ապրիլի 24-ին այլ թեմա բերեցին, որը կվնասի 100-ամյա տարելիցի հետո կապված այն արարողություններին, որ տեղի են ունենալու»,-եզրափակեց նա: