Բավ է պառակտվել
02-02-2015 11:20

Ընդդիմադիր գործիչը կոչ է արել ՀՀ և ԼՂՀ նախագահներին հրաժարական տալ

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել քաղաքացիական ուղերձով, որտեղ նշում է, որ ՀՀ և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի: Քաղաքական գործչի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ տվյալ հայտարարության առիթն է ծառայել Հայաստանից ծայրահեղական ընդդիմադիրների խմբի հետ կապված պատահարը, որը հունվարի 31-ին ուղևորվել էր Լեռնային Ղարաբաղում ավտոերթ անցկացնելու նպատակով: Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին Ռաֆֆի Հոհաննիսյանը ամոթանք տվեց հայկական և ղարաբաղյան հանրությանը՝ միևնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ արդյունքում արդարությունը կհաղթանակի: «Ժառանգության» առաջնորդի կարծիքով՝ Սարգսյանի և Սահակյանի այդքան անհրաժեշտ հրաժարականից հետո պետք է նախապատրաստական աշխատանքներ ացկացնել և այնուհետև անցնել «միացյալ Հայաստանի նախագահի» ընտրություններին: Հիշեցնենք, որ «Հիմնադիր Խորհրդարան» կազմակերպությունը հայտարարել է Հայաստանից Ղարաբաղ ուղևորվող իր ավտոերթի վրա գործած հարձակման մասին, որի արդյունքում մի քանի մարդ ստացել է մարմնական վնասվածքներ և վնասվել են ընդդիմադիրների մեքենաները: ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Նշենք, որ «Հիմնադիր Խորհրդարանը» հայտարարել է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտության մասին: Հայկական հանրությունը տվյալ ժամկետի ընտրության հարցում տարակարծիք է: