Բավ է պառակտվել
13-02-2015 09:47

Օլանդը «նորմանդական քառյակի» նոր հանդիպման մասին է հայտարարել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փետրվարի 12-ին կայացած ԵՄ գագաթաժողովից հետո հայտնել է, որ «նորմանդական քառյակի» առաջնորդները նախատեսում են հաջորդ շաբաթ հեռախոսով քննարկելի մինսկյան պայմանավորվածությունների հարցը, իսկ մի քանի շաբաթ անց կարող են կրկին հանդիպել: «Մենք մտածեցինք, որ եթե կրակի դադարեցումը կատարվի ըստ պլանի, այսինքն փետրվարի 15-ին, ժամը 00.00-ին, ապա պետք կլինի հաջորդ շաբաթ թեկուզ հեռախոսային կոնֆերանս անցկացնել»,-ասել է Օլանդը: «Եթե դա արվի, եթե համաձայնությունները կատարվեն, ապա Եվրոպան աստիճանաբար կսկսի հանել պատժամիջոցները»,-ասել է Օլանդը՝ նշելով, որ ֆորմալ առումով «Միստրալների» ՌԴ-ին փոխանցման հարցը պատժամիջոցների ներքո չէ: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները Մինսկում շուրջ 16 ժամ բանակցություններ են վարել, որոնք ավարտվել են երկու փաստաթղթերի ստորագրմամբ՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են Ուկրաինայի արեւելքում կրակը դադարեցնել փետրվարի 15-ի կեսգիշերից, հետ քաշել ծանր զրահատեխնիկան ու հրետանին: