Բավ է պառակտվել
23-03-2015 13:28

Օլանդը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Երևան կժամանի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած մեծ պատվիրակությունը Երևան կժամանի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Այդ մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն: Ֆրանսիացի դիվանագետը հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահը հայտնել է Երևան ժամանելու իր մտադրության մասին դեռևս նախորդ տարվա գարնանը: Դեսպանի խոսքով՝ Ֆրանսուա Օլանդի պատվիրակությունը կազմված է լինելու շուրջ 100-120 անդամից: Բացի այդ պատվիրակության կազմում լինելու են ֆրանսիացի լրագրողներ և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Դեսպանի կարծիքով՝ Օլանդի այցի հիմնական նպատակը զոհվածների հիշատակը հարգելն է, որպեսզի ապագայում բացառվի նման հանցագործությունների կրկնությունը: