Բավ է պառակտվել
07-02-2015 04:26

Ֆրանսիական և գերմանական կողմերը բարձր են գնահատել տեղի ունեցած բանակցությունները

Գերմանիայի կառավարությունը և Ֆրանսիայի նախագահի շրջապատը բարձր են գնահատել Կրեմլում փետրվարի 6-ին կայացած եռակողմ բանակցությունները: Այսպիսով Օլանդի շրջապատից աղբյուրները նշել են, որ քննարկումները Մոսկվայում եղել են «կառոցողական և բովանդակալից»: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը իր հերթին ընդգծել է բանակցությունների կառուցողականությունը և նշել է, որ կարծիքների փոխանակումը մանրակրկիտ էր: «Գերմանիայի կանցլեր Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից Կիևում երեկ անցկացրած բանակցություններից հետո այսօր նախագահ Պուտինի հետ կայացել է կարծիքների կառուցողական և մանրակրկիտ փոխանակում», - նշել է գերմանացի քաղաքական գործիչը: Եվ գերմանական, և ֆրանսիական կողմերը հաստատել են, որ բանակցությունների արդյունքում Մինկի համաձայնությունների իրագործման շուրջ ընդհանուր փաստաթղթի վերաբերյալ աշխատանք է կատարվելու: Տվյալ փաստաթղթում հաշվի են առնվելու կանցլերի և Ֆրանսիայի նախագահի, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի և Պյոտր Պորոշենկոյի առաջարկները: Կիրակի՝ փետրվարի 8-ին, տվյալ թեմայի շուրջ տեղի է ունենալու «նորմանդական ձևաչափով» հեռախոսազրույց Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի մասնակցությամբ: