Բավ է պառակտվել
17-01-2014 18:57

Ֆրանսուա Օլանդը տարածաշրջան կայցելի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այս տարի պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Ադրբեջանի նախագահի հրավերով այդ երկիր այցելելու մտադրության մասին Օլանդը հայտնել է Ելիսեյան պալատում Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսուա Օլանդն այցելելու է նաև Հայաստան։ Հավանաբար, այցը կկայանա այս տարվա մայիսին։ Ֆրանսուա Օլանդը մտադիր է այցելել նաև Թուրքիա, ինչի դեմ բողոքի ակցիաներ նախաձեռնելու մասին հայտարարել են ֆրանսահայերը։