25-04-2014 11:51

Ֆրանսուա Օլանդ Էրդողանի ուղերձը քննադատել է ու անբավարար համարել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձը քննադատվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից և այն անբավարար համարվել, տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը։ Օլանդը Փարիզում մասնակցել է հայ համայնքի կազմակերպած՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի միջոցառմանը։ 2003թ.-ին կանգնեցված Կոմիտասի արձանի մոտ ելույթ ունեցած Օլանդը ցավակցել է ցեղասպանության զոհերի հարազատներին։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար 2015թ.-ի ապրիլի 24-ին մեկնելու է Երևան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություններ էր հղել Օսմանյան կայսրության տարածքում սպանված հայերի ժառանգներին և զոհերի հոգիներին հանգստություն մաղթել։