13-05-2014 12:44

Ֆրանսիան կհամոզի ԵՄ-ին Հայաստանում որոշակի ծրագրերի մասնակցել.Օլանդ

Այսօր Երևանում կայացած Հայաստանի և  Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի  համատեղ  մամուլի ասուլիսի ընցաքում նախագահ  Օլանդը  կարծիք հայտնեց, թե Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը գտնվում է յուրահատուկ  աշխարհաքաղաքական պայմաններում, այդ պատճառով էլ որոշեց շարունակել կապերը Ռուսաստանի հետ: «Այդ ամենը հաշվի առնելով՝ ԵՄ-ն պետք է տարբերակված մոտեցում պետք է ունենա Հայաստանի նկատմամբ, և Ֆրանսիան կաջակցի Հայաստանին այդ հարցում»,-ասաց Օլանդը։ Ֆրանսիայի նախագահը նաև նշեց, որ իր խնդիրը դատապարտելը չէ, այլ հասկանալը, թե ինչու է այդպես: Միարժամանակ Ֆրանսիայի նախգահն ընդգծեց, որ ինքն ուզում է  Հայաստանը լրիվ ասոցացված լինի ԵՄ-ի հետ, որովհետեւ դա բխում է Հայաստանի շահերից: «Ես, իհարկե, չեմ ուզում, որ Հայաստանը տնտեսական կապերը խզի ՌԴ-ի հետ, ուստի ՀՀ-ի դիրքորոշումը պիտի քաջալերեմ ԵՄ-ի հետ հարաբերություններում, որ հասկանան, որ Հայաստանը յուրահատուկ պայմաններում է գտնվում»,- ասաց Ֆրանսուա Օլանդն  ու հավելեց, որ Ֆրանսիան կհամոզի ԵՄ-ին Հայաստանում որոշակի ծրագրերի մասնակցել։