06-05-2016 11:18

ԼՂ-ի կարգավիճակը որոշվելու է հարցի համապարփակ կարգավորման համատեքստում. Պետդեպ

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ամենօրյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը։
«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է միայն հարցի համապարփակ կարգավորման համատեքստում: Ուստի՝ մենք կոչ ենք անում կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ` լի հույսով առ այն, որ հարցի կարգավորման տարբերակ կգտնվի»,-ասել է Թոները:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն «չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Հիշեցնենք, որ ՀՀ գործադիր մարմինը երեկվա նիստում հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: