Բավ է պառակտվել
08-03-2016 09:44

Սպասված են սիրով ընտրված ու մատուցված բոլոր նվերները. պատգամավոր

Մեկնարկում  է կանանց տոներիի մեկամսյակը, որն արդեն սպասված տոն է  կանանց և ինչո՞ւ որ նաև տղամարդկանց համար: Gisher.news-ն գարնանային ամենալուսավոր ու գեղեցիկ տոների պատարաստությունների մասին է զրուցել ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ: «Մեկամսյակը մեզ համար սպասումներով, գեղեցիկ անակնկալներով լի ժամանակահատված  է, որի ընթացքում կինն իրեն է լավելի գնահատված է զգում»,-նշեց գեղեցկուհի պատգամավորը: Ռուզաննա Մուրադյանը ողջունում է կանանց նվիրված մեկ օրը մեկամսյակ դառնալու փաստն ու համոզմունք հայտնում, որ այս մեկ ամսյա կամուրջը յուրօրինակ երախտագիտության և գնահատանք իարտահայտման ձև է: «Այս օրերին առավել կարևորում է կանանց դերակատարումը և ընտանիքում, և հասարակությունում: Այն հրաշալի հնարավորություն է տղամարդկանց համար արտահայտելու իրենց սերը, հիացմունքն ու խոնարհումը կանացի գեղեցկության ու հմայքի, մայրական նվիրումի, քրոջ հոգատարության առջև»,-մանրամասնեց ՀՀԿ-ական պատգամավորն ու շարունակեց. «Այսօր Կանանց տոնը մեծ ուշադրության է արժանանում պետության կողմից, այն մեծ շուքով նշվում է պետական տարբեր միջոցառումներ կազմակերպելով, որը մեզ ոգևորում է և խթան է հանդիսանում ստեղծագործելու և արարելու համար»: Տոնական օրերին Ռուզաննա Մուրադյանը կմասնակցի  կանանց նվիրված տարաբնույթ, յուրօրինակ և բարձ տրամադրություն ապահովող կայանալիք միջոցառումներին , չմոռանալով ընտանիքն ու սիրելիներին ևս ուրախացնել սեփական ներկայությամբ.  «Շատ սիրում եմ այդ տոնը նշել ընտանիքում՝ ամուսնուս, երեխաներիս, թոռնիկներիս հետ և վայելել թոռնիկներիս հետաքրքիր մտահղացումները անակնկալների և նվերների տեսքով: Ինքս էլ եմ կազմակերպում տարբեր միջոցառումներ շնորհավորելու կանանց, սիրում եմ մատուցել տարբեր անակնկալներ, որը երկուստեք հաճելի է»,-անկեղծացավ քաղաքական , միշտ կանացի, գործիչը: Խոսելով նվերների ու անակնկալների մասին, Ռուզաննա Մուրդյանը նշեց, որ կարևորում է ուշադրությունը, այլ ոչ արժեքը. «Ինձ համար միշտ սպասված են այն բոլոր նվերները, որոնք ընտրվում և մատուցվում են սիրով և ջերմությամբ»: Շնորհավորելով կանանց և աղջիկներին գեղեցկագույն տոների առթիվ ՀՀ ԱԺ պատգամավորը բոլոր կանանց բարձր տրամադրություն,մաղթեղ և հորդորեց տղամարդկանց իրենց սիրելիների շրջապատել ուշադրությամբ ու սիրով: 

Տաթև Առաքելյան