Բավ է պառակտվել
25-11-2015 12:27

ՌԴ ինքնաթիռի խոցումն ուղղված էր ընդդեմ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի

Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռ խոցելու դեպքն ուղղված էր ընդդեմ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանըч անդրադառնալով, երեկ թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի միջադեպին: 
«Իհարկե, այսօր միջ հանրության ուշադրությունը սևեռված է հենց այն դեպքին, որը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում: Կարծում եմ, որ այն ժամանակահատվածում, երբ միջազգային հանրության ջանքերը սևեռված են, համախմբված են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վրա, սա ուղղակի հարված էր այդ ջանքերին»,- նշեց Օհանյանը: 
ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, թե Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր է, ինչից էլ բխում է տեսակետը, թե ինչպիսին կլինի ՀՀ դիրքորոշումն այս հարցում: 
«Հիմա պետք է սպասել ու տեսնել՝ ինչպիսի զարգացումներ տեղի կունենան: Համապատասխան ղեկավարները, կարծում եմ, որոշումներ կընդունվեն, իսկ միջազգային հանրության ջանքերը պետք է ուղված լինեն նրան, որ սրացումներ չլինեն»,- ասաց նախարարը: 
Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, հնարավո՞ր է, որ ՀՀ հակաօդային պաշտպանության ուժերը բերվեն մարտական պատրաստվածության, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունենք ընդանուր օպերատիվ մարտական պլանավորում, որի շրջանակներում իրականացնում ենք մեր ընդհանուր գործունեությունը: ՌԴ համապատասխան բազայի մասնակցությունն այդտեղ ընդհանրացնում է անվտանգության ապահովման խնդիրները: Կարծում եմ, որ այս պլանների շրջանակներում էլ մենք այսօր գործում ենք»: