Բավ է պառակտվել
24-04-2016 13:15

Օհանյան. «Հիշարժան օրերին ադրբեջանական կողմը բարձրացնում է լարվածության աստիճանը»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ծիծեռնակաբերդում զրուցել է լրագրողների հետ և նշել, որ հիշարժան օրերին ադրբեջանական կողմը բարձրացնում է լարվածության աստիճանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակն այժմ հանգիստ է:

«Հիմնականում այս օրերին և հիշարժան օրերին ադրբեջանական կողմը բարձրացնում է լարվածության աստիճանը, թույլ տալիս հրադադարի ռեժիմի խախտումներ: Հակառակորդն այդպիսով փորձում է մեր զգոնությունը ստուգել: Լարվածությունն արտահայտվել է շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով խոշոր տրամաչափի ականանետների կիրառմամբ: Այս գիշեր որոշակի լարվածություն եղել է, սակայն այժմ իրավիճակը ՊԲ հրամանատարության կողմից վերահսկելի է: Անձնակազմն իր տեղում է, անվտանգ է, ապահով է ու իրականացնում է իր առջև դրված խնդիրները»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը: