Այսօր, ՀՀ ԱԺ նիստում, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պաշտոնապես հայտարարել է, որ ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունն ընդդիմություն է դառնում: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ շաբաթ կուսակցությունը հայտարարել էր, որ չի պատրաստվում նոր իշխանական կոալիցիայի մաս կազմել:
Նիստի ընթացքում խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նաև հայտնել է, որ, համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման, մի շարք օրենսդիրների` կառավարության մաս կազմելու արդյունքում պատգամավորական նոր լիազորություններ են տրամադրվել հանրապետականներ Լեռնիկ Ալեքսանյանին, Գագիկ Մելիքյանին եւ Վահրամ Մկրտչյանին:
Հիշեցնենք նաև, որ այսօր Ազգային Ժողովը պետք է նաեւ խորհրդարանի` հանրապետության իշխող կուսակցության կողմից առաջադրված նախագահ ընտրի: