18-04-2014 12:05

՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունը սկսելու է ուժեղ քննադատել կառավարությանը. Ն. Գալստյան

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանn, այսօր, լրագրողների հետ հանդպմանը նշեց, որ ցանկացած անձի փոփոխություն չի կարող երկրում հանգեցնել բացառիկ դրական փոփոխությունների, եթե չի փոխվում իշխանության տրամաբանությունը: Անդրադառնալով քաղաքական վերջին իրադարձություններին նա նշեց, որ ՕԵԿ-ի դուրս գալն իշխող կոալիցիայից ինչ-որ չափով ձեռնտու էր նաև ՀՀԿ-ին, ՛՛Հրաշալի քառյակը՛՛ չի քննադատելու Հովիկ Աբրահամյանի կառավարությանն այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանին էր քննադատում, իսկ ՕԵԿ-ը սկսելու է ուժեղ քննադատել նոր կառավարությանը և մատնանշել բացթողումները, որովհետև նոր ձևավորվող կառավարությունը լուրջ օպոնենտներ չի ունենալու: ՛՛ՕԵԿ-ը փորձեց լրացնել այդ բացը, իսկ քառյակի կազմում ընդգրկված լուրջ ուժեր ունեն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, և նրանք նախկին քննադատություններն այսօր չեն հնչեցնելու նոր կառավարության հասցեին՝ ելնելով զուտ անձնավորված գործոնից: Քառյակն ուներ հստակ խնդիր, հիմա խնդիրը լուծված է՛՛,- ասաց նա: Ըստ Նարեկ Գալստյանի, եթե երկրում լինեն համակարգային փոփոխություններ, ինչի վրա կասկածում ենք, դրական փոփոխություններ կլինեն: Իսկ եթե շարունակվի հովանավորվել օլիգարխիկ համակարգը, խնդիրներն է՛լ ավելի են խորանալու: Դառնալով ՍԴՀԿ գործունեությանը՝ կուսակցության ատենապետը նկատեց. «Մենք մշտապես մեզ տեսնում ենք սոցիալական արդարության դեմ պայքարում: Օլիգարխիան խեղդում է Հայաստանին, և եթե այս վիճակը շարունակվի, մենք չենք կարող զերծ մնալ սոցիալական բունտից»: