19-05-2014 14:42

''Օրինաց Երկիր՛՛ կուսակցությունը ՛՛Քառյակին՛՛ միանալու մտադրություն չունի

ՕԵԿ-ն ակտիվ է խորհրդարանում, առաջ են քաշում այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՓՄՁ-ներին աջակցության ծրագրերը, սոցիալական պաշտպանության հարցերը և առհասարակ հասարակությանը հուզող խնդիրները: Այս մասին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Խորհրդարանում առաջարկել են փոփոխություններ կատարել շրջանառության հարկի օրենքում, 3,5 տոկոսի փոխարեն այն իջեցնելով 1.5 տոկոս:
Արագաչափ սարքերի տեղադրումից հետո վարորդները սկսել են հաճախակի տուգանվել, իսկ տուգանքի դրույքաչափից բողոքում են գրեթե բոլոր վարորդները:ՕԵԿ-ն անտարբեր չէ նաև այդ խնդրի նկատմամբ:
Իսկ վերջին մի քանի ամիսների ընթացքում հասարակությանը հուզող թիվ մեկ խնդիրն է դարձել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Շահգելդյանը նշում է, որ այո, նախկինում իրենք ասել են, որ այս համակարգը կարող է ապահովել թոշակառուի բարվոք ապագան, բայց միայն կամավոր սկզբունքներով, օրենքից պետք է հանել պարտադիր բաղադրիչը:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ՕԵԿ-ը կմտնի՞ քառյակի կազմ, Շահգելդյանը նշեց, որ այն պարզապես քննարկումների ֆորմատ է, իսկ ՕԵԿ-ն առանց ՛՛քառյակ՛՛ դառնալու էլ կարող է քննարկումների մասնակցել, իհարկե , եթե այն կնպաստի Հայաստանի կայունացմանը:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ կառավարության ծրագրին, ՕԵԿ պառգամավորը հավելեց, որ այն ավելի ընդհանրական էր, հարկավոր է մեխանիզմները հասկանալ: Այսպես ասած, միայն խոսքը բավարար չէ խնդիրներին լուծում տալու համար:Կարևորն այն է, թե հետագայում այդ ծրագրի շնորհիվ ինչ բարեփոխումներ են լինելու: