Բավ է պառակտվել
16-04-2014 20:23

՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունը լքեց կոալիցիան

՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունը կոալիցիոն կառավարության մաս չի կազմելու: Այս որոշումը կայացվել է այսօր՝ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստում: ՛՛Բավականին երկար քննարկվեցին վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները եւ ՕԵԿ-ը որոշում է կայացրել կոալիցիայից դուրս գալ՛՛,-նիստից հետո լրագրողներին հայտնել է Հեղինե Բիշարյանը՝ հավելելով, որ խնդրահարույց եւ ոչ նպատակահարմար է մնալ կոալիցիայում: ՕԵԿ քվոտայով նախարարները՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դուրս են եկել ՕԵԿ-ից: Իսկ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ապրիլի 25-ին հանդես կգա ասուլիսով եւ կպատասխանի բոլոր հարցերին: Արթուր Բաղդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին հենց այդ ժամանակ կասի, այնուամենայնիվ, պատգամավորները համոզված են, որ Բաղդասարյանը կհրաժարվի ԱԱԽ քրտուղարի պաշտոնից: