Բավ է պառակտվել
22-12-2014 19:07

ՀԱՊԿ-ն կողմ է քվեարկել մինչեւ 2020թ հակաթմրանյութային ռազմավարության նախագծին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարները եւ անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոսկվայում կայացած նիստի ժամանակ հավանություն են տվել մինչեւ 2020թ. հակաթմրանյութային ռազմավարության նախագծին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նախագիծը Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 23-ին, կքննարկեն պետությունների ղեկավարները: Նրա խոսքով՝ հավանություն են տրվել նաեւ մի շարք այլ փաստաթղթերի նախագծերի: «Դրանք ուղղված են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ունակությունների ամրապնդմանը, տարբեր սպառնալիքների հակազդեցության աշխատանքների մշտական հիմունքներով իրականացմանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում», - ասել է Լավրովը: