Բավ է պառակտվել
04-08-2016 10:58

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանն ազատ է արձակվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանն ազատ է արձակվել՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը ներխուժել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Հուլիսի 31-ին ոստիկանությունը հաղորդել էր, որ ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը։ Ներխուժումից 15 օր անց զինված խումբը հանձնվել էր։

Նշենք, որ օգոստոսի 3-ի դրությամբ «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են։ Խմբի բոլոր անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև «Սասնա ծռերին» հաց տանող Արթուր Սարգսյանի նկատմամբ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում օգոստոսի 1-ի դրությամբ ձերբակալվել կամ կալանավորվել էր 47 անձ: