Բավ է պառակտվել
27-01-2015 09:23

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լրտեսական նոր սկանդալ է ծագել

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր «լրտեսական սկանդալ» է ծագել, երբ Նյու Յորքում կալանավորվել է ՌԴ քաղաքացի Եվգենի Բուրյակովը՝ լրտեսության մեղադրանքով: Ռուսաստանցու կալանավորման մասին հայտնի է դարձել երկուշաբթի, երբ Նյու Յորքի հարավային դաշնային շրջանի դատախազությունը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որում ասվում էր, որ Ռուսաստանի քաղաքացի, բանկի աշխատող Եվգենի Բուրյակովը ձերբակալվել է Նյու Յորքի Բրոնքս թաղամասում՝ ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու նպատակով դավադրություն նյութելու մեղադրանքով: Մեղադրյալը ԱՄՆ-ում Արտէկոնոմբանկի ներկայացուցչի տեղակալն է, սակայն պաշտոնապես տվյալ տեղեկությունը չի հաստատվել: ԱՄՆ իշխանությունները մեղադրել են նաեւ ՌԴ քաղաքացիներ Իգոր Սպորիշեւին եւ Վիկտոր Պոդոբնուն, որ նրանք Բուրյակովի հետ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գործակալներ են: Նյու Յորքի հարավային դաշնային շրջանի դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սպորիշեւը եւ Պոդոբնին ներկայումս ԱՄՆ-ի սահմաններից դուրս են: Ավելի ուշ պարզվել է, որ Իգոր Սպորիշեւը աշխատել է ռուսական առեւտրային ներկայացուցչությունում, իսկ Պոդոբնին՝ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչությունում: