13-10-2014 15:57

Եռյակի հաջորդ հանրահավաքը կլինի հոկտեմբերի 24-ին

Եռյակի հաջորդ հանրահավաքը կլինի հոկտեմբերի 24-ինaԵռյակի հաջորդ հանրահավաքը կլինի հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում ժամը 17-00-ին. այս մասին այսօր եռյակի նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Հանրահավաքը լինելու է քայլերի միասնական ծրագրի հանրահավաք,  այսինքն՝ ժողովուրդը գալու է շատ ավելի հստակ գործողությունների համար»,- ասաց նա և նշեց բոլոր մյուս հարցերը հանրահավաքին: Ի պատասխան հարցի, թե կա՞ն առաջարկներ իշխանություններին ուղղված՝ Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք ոչ մի առաջարկ չունեն: «Մենք մեր անելիքը գիտենք, եթե իշխանությունը առաջարկություն ունի, ունի դրա համար փոքր ժամանակ»,-նշեց նա:Լևոն Զուրաբյանը նշեց, որ եռյակը գնահատել է նաև անցած հանրահավաքը և եկել եզրակացության, որ այն իր ծավալով՝ հավասարվում է 1988թ-ից ի վեր ամենամարդաշատ հանրահավաքի հետ: «Հանրահավաքը քաղաքական լանդշաֆտի ցնցում էր, որը շատ արագ ունենալու է լրջագույն արդյունքներ»,- ասաց նա և հավելեց, թե բոլորի կարծիքն այն է, որ հույս է արթնացել ժողովրդի մեջ, իրենք ժամանակ չունեն սպասելու: ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե առանցքային հարցերը երկուսն են՝ իշխանությունը սպառված է և երկրորդ՝ իշխանություն պետք է ձևավորել, որը կարող է լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները: Իսկ թե ինչու նախորդ հանրահավաքին նույն Լևոն Զուրաբյանն ասել էր, որ եթե իրենց առաջարկը չկատարեն իշխանությունները, ապա ուժով նրանց գրողի ծոցը կուղարկեն, իսկ այսօր հայտարարում է, որ իրենք միասնական քայլերը կներկայացնեն և արդյո՞ք նրա հայտարարությունը ինքնագործունեությունն էր, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Բացարձակապես ոչնչով չի հակասում նրան, ինչ ասացի»: Հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր ելույթում կասի այն, ինչ ուզում է լսել ժողովուրդը, նա հակադարձեց. «Հուսով եմ՝ ոչ մի խափանիչ հանգամանք չի ստեղծվի»: