Բավ է պառակտվել
23-02-2015 10:17

Դավիթ Քոչարյանը նունպես դուրս է գալիս ԲՀԿ-ից

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը խմբակցությունը լքելու վերաբերյալ հայտարարություն է տարածել: Դրանում, մասնավորապես, ասվում է հետեւյալը.«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ, հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»: Նշենք, որ ավելի վաղ որպես անկած պատգամավոր՝ գործունեություն ծավալելու դիմում էին ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ածոյանը, Հարություն Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը: